«Երբ ծանոթացանք, տասնվեց տարեկան էի». Հայտնի Գրիգորի Եսայանի գեղեցկուհի կինը պատմել է իրենց ընտանիքի մասին

Загрузка...

Загрузка...

«Երբ ծանոթացանք, տասնվեց տարեկան էի». Հայտնի Գրիգորի Եսայանի գեղեցկուհի կինը պատմել է իրենց ընտանիքի մասին

 Երգիչ Գրիգորի Եսայանին Երևանում ճանաչեցին «Ոնց եմ քեզ սիրում» երգով: Չնայած Հայաստանում չի ապրում, բայց համերգային հրավերներով հաճախ է լինում: Բացի երգչի ստեղծագործական կյանքից՝ հասարակությանը սկսեց հետաքրքրել նրա երկրորդ կինը՝ Անաստասիան, և ամուսնության ընթացքում ծնված երեխաները: Շատերի կարծիքով՝ Գրիգորին խնամքով փորձում էր թաքցնել կնոջը, սակայն վերջին շրջանում հրապարակած ընտանեկան լուսանկարները հակառակն էին պնդում: 
«Ես և Գրիգորին ծանոթացել ենք «Как не влюбиться» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: 2007 թվականն էր։ Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան էի և տեսահոլովակում ներկայանում էի էպիզոդիկ դերով: Այդ պահից մենք ընկերացանք, ավելին՝ կարծես քույր և եղբայր լինեինք: Հիշում եմ՝ ինչպես էին շատ աղջիկներ կախվում նրա վզից, հիանում նրանով, իսկ ես նրան եղբոր պես էի ընդունում»,- պատմում է Նաստյան:

Զույգը ծանոթ է արդեն տասնմեկ տարի, բայց ամուսնացած՝ չորս տարի. «Մենք ուղղակի մի օր հասկացանք, որ սա պարզապես ճակատագիր է: Իմ և Գրիգորիի տարիքային տարբերությունը մեզ բացարձակ չի խանգարում, չենք էլ նեղվում, ավելին՝ մեզ համար իդեալական է յոթ տարվա տարբերությունը»:

Անաստասիան դեռ փոքր տարիքից իրեն բեմում էր տեսնում: Սովորել է դերասանության և ռեժիսուրայի բաժնում, այն հաջող ավարտելով՝ հասկացել է, որ ուզում է մայր դառնալ: Վերջին տարիներին նրա հիմնական հոբբին երեխաներն են, քանի որ նրանք երեքն են: «Երեխաների դաստիարակության հարցով ես եմ զբաղվում, օրվա մեծ մասն անցկացնում եմ նրանց հետ, իսկ հայրիկը նրանց երես է տալիս: Ազատ ժամանակ ակտիվ զբաղվում եմ սպորտով, իսկ երբ դուրս գամ ֆիզարձակուրդից, շատ նախագծեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ: Հիմա պարզապես ուզում եմ վայելել երեխաներիս յուրաքանչյուր քայլը և տեսնել՝ ինչպես են մեծանում»:

Ամուսնուն երկրպագուների հանդեպ այլևս չի խանդում, ասում է՝ վաղուց արդեն հաղթահարել է այդ պահը. «Իհարկե, երբեմն հեշտ չէ հանդուրժել և համակերպվել նրա հայտնիության հետ, բայց կյանքում ոչինչ էլ հեշտ չէ: Փառք Աստծո, մենք միշտ ընդհանուր լեզու գտնում ենք իրար հետ: Խանդի պահերը մենք արդեն հաղթահարել ենք»:

Անաստասիայի խոսքով՝ հաճախ են գնում հանգստանալու, հիմնականում մեկնում են Թայլանդ. «Այնտեղի հետ կապված շատ հետաքրքիր հիշողություններ կան. մեր հարսանեկան արարողությունն էլ է այնտեղ անցել»:

Загрузка...
loading...

No Comments Yet

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Կայքում ներկայացված բոլոր նյութերը վերցված են տարբեր բաց աղբյուրներից` սոցիալական ցանցերից, վիդեոպորտալներից և բլոգների: Մենք հավաքագրում ենք հանրության համար մատչելի լավագույն բովանդակությունը և ներկայացնում ընթերցողի դատին: Կայքում տեղ գտած նյութերի բովանդակության,հավաստիության եւ նրանցից բխող ցանկացած վտանգի կամ հնարավոր վնասի համար մենք պատասխանատու չենք:Եթե դուք համաձայն չեք այս դրույթների հետ, խնդրում ենք,մի շարունակեք օգտվել այս կայքից: Եթե մեր կայքում տեղ գտած որեւէ նյութ խախտում է Ձեր հեղինակային իրավունքները (եթե հիմնավորում եք), խնդրում ենք, գրեք մեզ  ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ  միջոցով , եւ մենք անհապաղ կհեռացնենք Ձեր նյութը մեր կայքից: