Загрузка...

Գոհար Հարությունյանն ու Լիլի Սարգսյանը բացահայտեցին իրենց վիրավորանքի մասին. «Մարդուն ծաղրելու հաշվին հումոր անելն ու փորձել հաղորդումը ավելի դիտարժան դարձնել, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չէ»

Մարդուն ծաղրելու հաշվին հումոր անելն ու փորձել հաղորդումը ավելի դիկտարժան դարձնել, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չէ. Գոհար Հարությունյանն ու Լիլի Սարգսյանը՝ «Լավ երեկո»-ի մասին
Երեկ Հանային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման Մարտի 8-ին նվիրված թողարկման հյուրը «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն էր: Հաղորդման ընթացքում Լիլին իր խոսքը կազմելիս մի քանի անգամ սխալվեց, նա պատմում էր, որ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ միացել է «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությանը եւ այցելել Նորքի տուն-ինտերնատ՝ շնորհավորելու տեղի կին բնակիչներին: Սակայն այս մասին խոսելիս Լիլին հուզմունքից չէր հիշում «Նորքի տուն-ինտերնատի» անունը: Այս միջադեպը հաղորդման ընթացքում հումորի վերածեցին հաղորդավարները՝ Արամ MP3-ին եւ Ավետ Բարսեղյանը, իսկ այսօր արդեն ֆեհբուքայն օգտատերերի կողմից հաղորդումը դիտարկվում է որպես ծաղրանք Լիլիի նկատմամաբ: «Ինչպե՞ս էին «Լավ երեկո»-ի հաղորդավարները «ղժժում» Միսս Արմենիայի հաղթող Լիլի Սարգսյանի վրա»՝ այս վերանգրով նյութերը վերջին ժամերին ամենաքննարկվողն են:
Life.panoram.am-ը թեմայի շրջանակում խոսել է «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի եւ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ:
Գոհար Հարությունյանը նշեց, որ այս ամենի մեջ փորձել գտնել միայն վատը սխալ է: Նրա կարծիքով այդ միջադեպը առավել հետաքրքիր եւ ծիծաղաշարժ դարձրեց թողակումը, ավելին՝ իրեն անգամ թվացել է, որ այդ ամենը դիտմամբ է կազմակերպվել, որպեզի հումորային կողմը պահպանվի:
«Կարծում եմ՝ Լիլին շատ գեղեցիկ էր եւ անգամ սխալվելիս նա շատ ճիշտ էր փորձում այդ ամենից դուրս գալ: Ինչ վերաբերվում է նրա շփոթմունքին, ինքս բազմաթիվ հաղորդումների եմ մասնակցել ու տեսել, թե ինչպես են տարիներ փորձ ունեցող հաղորդավարները մի քանի անգամ ասում իրենց խոսքը եւ անգամ շփոթմունքից քրտնում: Եթե բոլոր հաղորդավարների չստացված կադրերը տեսնեինք, ապա կոնկրետ կարծիք կունենայինք նրանց թե ինտելեկտի, թե ընդունակությունների մասին: Աշխարհով մեկ աննորմալ երեւույթ է եթեր թողնել փչացած կադրերը, դա պարզապես ընդունելի չէ: Այս պարագայում քարկոծել 17-ամյա աղջկան, ով նոր-նոր է այս ոլորտում քայլեր անում ու դրանով ազդել նրա ապագայի վրա, առնվազն սխալ է: Եվ ընդհանրապես, սա հումորային հաղորդում է, եւ ամեն ինչ քառակուսու մեջ ընդունելն ու հասկանալը անիմաստ է: Կարելի է հումորով վերաբերվել ու անցնել առաջ, բայց, ցավոք, հայերս սիրում ենք քննադատել ու ամեն մի սխալ դարձնել մեծ բան: Ինձ համար այդ հաղորդումը շատ ուրախ էր, լավ կլիներ բոլորն էլ այդպես վերաբերվեին»:
Իսկ Լիլի Սարգսյանը, իր խոսքը կազմելիս, նշեց.
«Մարդուն ծաղրելու եւ ծաղրանքի ենթարկելու հաշվին հումոր անելն ու փորձել հաղորդումը ավելի դիկտարժան դարձնել, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ  չէ: Ինձ խոստացել էին, որ չստացված կադրերը կհեռացնեն, նաեւ վստահեցրել էին, որ հանգիստ խոսեմ եւ չվախենամ սխալներից, բայց, փաստորեն, նրանք իրենց խոսքի տերը չեղան: Արդյունքում՝ ինձ խաբելու հաշվին ծիծաղելի դարձրին իրենց հաղորդումը, իսկ թե որքանով է դա արդար, թող դատեն իրենք եւ մարդիկ»: