Ահա մի քանի խորհուրդ որոնք ձեզ կօգնեն տարբերել որակյալ հագուստը կեղծից

Загрузка...

Загрузка...

Ահա մի քանի խորհուրդ որոնք ձեզ կօգնեն տարբերել որակյալ հագուստը կեղծից

Որպեսզի կարողանաք վատ որակի իրը տարբերել լավից, ներկայացնում ենք 10 խորհուրդ, որոնք կօգնեն իզուր փող չծախսել:1. Բամբակի որակը ստուգեք՝ այն բռունցքով սեղմելով

Մի քանի վայրկյան սեղմեք, բաց թողեք: Եթե գործվածքը նմանվի ճմլված թղթի, ուրեմն՝ այն մշակված է հատուկ նյութով, որ իրը պահպանի ձևը: Այդպիսի հագուստն առաջին լվացքից հետո լաթ կդառնա:

2. Կարերը քաշեք բաց տեղերը տեսնելու համար

Լավ որակի իրերը կիպ կարեր ունեն: Եթե կարը տարածվի, հագուստը կեղծ է:

3. Խուսափեք բաց շղթաներից

Աշխատեք գնել հագուստ մետաղական փակ շղթայով, դրանք ամենահուսալին և երկարակյացն են:

4. Ստուգեք, որ հագուստը բավականաչափ ներսի ծալ ունենա

Տաբատներն ու կիսաշրջազգեստները պետք է մեծ ծալ ունենան՝ մինչև 4 սմ, շապիկները, վերնաշապիկները քիչ ավելի փոքր՝ մոտ 2 սմ:

5. Մի քիչ ձգեք գործվածքը

Որակյալ գործվածքը միշտ պահում է ձևը: Եթե ձգելուց հետո կտորը կորցնի ձևը, էժան և անորակ ապրանք է:

6. Համոզվեք, որ շղթաների երկարությունները համընկնում են

Կիսաշրջազգեստների, շրջազգեստների կամ ցանկացած այլ հագուստի շղթան պետք է համաչափ լինի և երկու մասերը նույն գույնն ունենան:

7. Ուշադրություն դարձրեք պիտակին

100%-անոց բամբակը կարող է արագորեն «նստել» լվացքից հետո: Ուստի պետք է ընտրել հագուստ (մոտ 5-30%) արհեստական գործվածքով:

8. Համոզվեք, որ կարերն ու թելերը համընկնում են

9. Ստուգեք կոճակները և դրանց անցքերը

Կոճակները պետք է հուսալիորեն կարված լինեն, թելերը դուրս ընկած չլինեն:

10. Նայեք ներկին ճկման տեղում

Եթե ներկը ճկվող հատվածներում գունաթափված է, իրը վատ որակի է:

Загрузка...
loading...

No Comments Yet

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Կայքում ներկայացված բոլոր նյութերը վերցված են տարբեր բաց աղբյուրներից` սոցիալական ցանցերից, վիդեոպորտալներից և բլոգների: Մենք հավաքագրում ենք հանրության համար մատչելի լավագույն բովանդակությունը և ներկայացնում ընթերցողի դատին: Կայքում տեղ գտած նյութերի բովանդակության,հավաստիության եւ նրանցից բխող ցանկացած վտանգի կամ հնարավոր վնասի համար մենք պատասխանատու չենք:Եթե դուք համաձայն չեք այս դրույթների հետ, խնդրում ենք,մի շարունակեք օգտվել այս կայքից: Եթե մեր կայքում տեղ գտած որեւէ նյութ խախտում է Ձեր հեղինակային իրավունքները (եթե հիմնավորում եք), խնդրում ենք, գրեք մեզ  ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ  միջոցով , եւ մենք անհապաղ կհեռացնենք Ձեր նյութը մեր կայքից: